Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկան գործում է 2021թ․ մարտից։ Բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և պայմաններով։ Այն հանդիսանում է ԵՊԲՀ կլինիկական բազա ուսանողների, կլինիկական օրդինատորների և շարունակական մասնագիտական վերապատրաստում անցնող բժիշկների համար։ Բաժանմունքի աշխատակիցները հանդիսանում են ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությոնների ամբիոնի դոցենտներ և դասախոսներ։ Բաժանմունքը ներգրավված է տարբեր գիտական և հետազոտական աշխատանքներում, այդ թվում զոոնոզ հիվանդությունների վերաբերյալ։
Կորոնավիրուսային պանդեմիայի ամենածանրաբեռնված ժամանակահատվածում 108 մահճակալ ծավալած բաժանմունքում բուժում ստացան ավելի քան 2500 պացիենտ, որոնց գերակշռող մեծամասնությունը հիվանդության ծանր ընթացքով։
Բաժանմունք դիմում եմ հետևյալ հիվանդություւներով՝
- Սուր շնչական հիվանդություն, թոքաբորբ
- Սուր աղիքային վարակներ
- Վիրուսային հեպատիտներ
- Բրուցելոզ
- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ
- Կարմիր քամի
- Լեյշմանիոզ
- Մալարիա
- Այլ բակտերիալ և վիրուսային հիվանդություններ
.png)